Պուտինն ու Բայդենը պայմանավորվել են դեսպանների վերադարձի մասին.Factor

Russian President Vladimir Putin, left, and U.S President Joe Biden shake hands during their meeting at the ‘Villa la Grange’ in Geneva, Switzerland in Geneva, Switzerland, Wednesday, June 16, 2021. (AP Photo/Alexander Zemlianichenko, Pool)


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ժնևում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ամերիկացի գործընկերոջ հետ պայմանավորվել են երկու երկրների դեսպանների՝ Մոսկվա ու Վաշինգտոն վերադարձի մասին։

«Ինչ վերաբերում է դեսպանների՝ իրենց աշխատանքի վայրեր՝ Մոսկվա՝ ամերիկացի դեսպանի և Վաշինգտոն՝ ռուս դեսպանի վերադարձին, ապա մենք պայմանավորվել ենք, որ այս հարցը լուծված է»,- ասել է ՌԴ ղեկավարը։

Նա հավելել է, որ դեսպանների վերադարձի ժամկետները տեխնիկական հարցեր են։

«Թե կոնկրետ երբ՝ վաղը, թե մյուս օրը, այս հարցը զուտ տեխնիկական բնույթ է կրում»,- ասել է Պուտինը։

Այս մասին հայտնում է Factor.am