«Լավ կառավարման մասին».Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լավ կառավարման մասին

Տարբեր երկրներում կոռուպցիայի մակարդակի ամենավստահելի ինդեքսը Transparency International-ի կոռուպցիայի ընկալման ինդեքսն է` cpi:

Եվ այսպես, 1999թ.-ին Հայաստանը այս ցուցիչով եղել է 80րդը աշխարհում, 2008ին` 109րդը, 2018-ին` 105րդը, իսկ 2020թ.-ին` 60րդը, ընդ որում 2019-2020թվականներին աշխարհում ամենամեծ դրական փոփոխություն գրանցած երկիրն է։

Եւ լավ կառավարման արդյունքում` նախկինում տնտեսական աճն ապահովվում էր դղյակներ կառուցելով, իսկ այժմ` դպրոցներ ու մանկապարտեզներ»։