Որոշ մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ առաջիկա օրերին

Առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում, Վայոց Ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հունիսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերում այսօր ցերեկը, հունիսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այդ մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Возможно, это изображение (дерево, на открытом воздухе и текст)