Կենսաթոշակի միջին չափը բարձրացել է ավելի քան 7%-ով․ Ավինյան

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․

2020թ-ին տեղի է ունեցել կենսաթոշակների համատարած բարձրացում, կենսաթոշակի միջին չափը բարձրացել է ավելի քան 7%-ով։ Մինչ այդ 5 տարի շարունակ կենսաթոշակները չէին ավելացել։ 2020 թվականից 2018-ի համեմատ կենսաթոշակները բարձր են մոտ 9%-ով, իսկ 2008թ-ի համեմատ՝ ավելի քան 2 անգամ։