Ֆրենկ Փալոունն ԱՄՆ իշխանությունների հետ քննարկել է հայ ռազմագերիների ազատ արձակման հարցեր

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդման նպատակով ուղիներ գտնելու թեման քննարկել է ԱՄՆ կառավարության պաշտոնյաների հետ, հաղորդում է Factor.am-ը:

«Այսօր արդյունավետ զրույց ունեցա ԱՄՆ պետքարտուղարության ու պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ, որի ընթացքում քննարկել ենք Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդման ուղիների թեման:

Խոսել ենք նաև ադրբեջանական գերությունից հայ ռազմագերիների ազատ արձակման և սահմանային ճգնաժամի հանգուցալուծման գործում Միացյալ Նահանգների դերակատարման կարևորության մասին»,- գրել է Ֆրենկ Փալոունը թվիթերի իր միկրոբլոգում: