Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Շուրջ 5 տարի Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Մխիթար Զաքարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Զաքարյանը Factor.am-ին հայտնեց, որ իր հրաժարականը պայմանավորված է ԱԺ պատգամավորական մանդատը վերցնելու հանգամանքով։

«Ես ընդամենը 16 օր առաջ եմ ընկել, չուզեցի, որ 16 օրվա ընթացքում համայնքը կորուստներ ունենար, այսինքն՝ 16 օրից, ամենայն հավանականությամբ, մանդատը պետք է վերցնեմ, գնում եմ Ազգային ժողով»,- ասաց Զաքարյանը, գրում է Factor.am-ը։

Արդեն նախկին համայնքապետը մեզ ասաց, որ բացի իրենից հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև իր տեղակալն ու բաժնի պետերը։ «Քանի որ իրենք էլ են գնում խորհրդարան, ճիշտ գտանք, որ չուշացնենք հրաժարականը և նոր թիմը հնարավորինս շուտ ձևավորվի»,- ընդգծեց Զաքարյանը։

Նա նշեց, որ այլ առաջարկություններ՝ կապված պաշտոնի հետ, չեն եղել։

Հիշեցնենք, որ Մխիթար Զաքարյանը «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 17-րդ համարն է։