Ինչպես ցուցաբերել առաջին բուժօգնություն ջերմային այրվածքի դեպքում

Այրվածքաբանության ազգային կենտրոնից հայտնում են․

Ջերմային այրվածքը մաշկի ամենատարածված վնասվածքներից է: Ցանկացած ոք էլ կարող է այրվել եռման ջրով, ուստի նման դեպքերի համար առաջին բուժօգնության կանոններն իմանալը շատ կարևոր է:

Արյվածքները լինում են 4 կարգի՝ կախված վնասվածքի խորությունից:

Առաջին կարգի այրվածքները դրսևորվում են մաշկի թեթև գերարյունությամբ և թափանցիկ հեղուկով լցված փոքրիկ բշտիկներով: Երկրորդ կարգի այրվածքների դեպքում բշտիկներն ավելի մեծ են լինում և աստիճանաբար բացվում են:

Հաճախ երկրորդ կարգի այրվածքների հատվածում մաշկը պատվում է կեղանքով: Երրորդ կարգի այրվածքներին բնորոշ է մաշկի ավելի խորը ախտահարումը: Երբեմն ախտահարվում են նույնիսկ մկանները:

Բշտիկները գրեթե անմիջապես պայթում են, այնուհետև առաջանում է կեղանք: Չորրորդ կարգի այրվածքի դեպքում մաշկն ամբողջությամբ ախտահարվում է՝ հասնելով նունիսկ ոսկորներին: Բացի այդ, չորրորդ կարգի այրվածքների դեպքում մաշկը կարող է ածխանալ:

Ինքուրույն կարելի է բուժել միայն առաջին և երկրորդ կարգի այրվածքները: Ավելի լուրջ այրվածքների դեպում բուժումը պետք է իրականացվի միայն մասնագետի հսկողության տակ: Բարեբախտաբար եռման ջրով այրվելու դեպքում առաջանում են միայն առաջին և երկրորդ կարգի այրվածքներ:

Այրվածքների դեպքում առաջին բուժօգնությունը հարկավոր է ցուցաբերել հնարավորինս շուտ: Եթե եռման ջուրը հագուստի վրա է թափվել, ապա այն հարկավոր է անմիջապես հանել: Վնասված մաշկը հարկավոր է 15 րոպե պահել սառը ջրի մեջ: Սա կմեղմացնի ցավն ու կարագացնի ապաքինումը:

Այնուհետև անհրաժեշտ է մշակել ախտահարված մաշկը համապատասխան դեղամիջոցով (Պանթենոլ) և դնել ստերիլ վիրակապ:

Մառլյայի բացակայության դեպքում կարելի է նաև օգտագործել մաքուր կտոր: Այրվածքի հատվածը հարկավոր է պարբերաբար մշակել Պանթենոլով և փոխել վիրակապը:

Սրանք այրվածքների դեպքում ցուցաբերվող առաջին բուժօգնության հիմնական կանոններն են, որոնք կարելի է կիրառել առաջին ու երկրորդ կարգի ցանկացած այրվածքի դեպքում: Ապաքինման գործընթացն արագացնելու համար հարկավոր է հրաժարվել ծխախոտից, քանի որ նիկոտինը նպաստում է հյուսվածքներում արյան շրջանառության վատացմանը: