Ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի, ընթանում են տեղային մարտեր. ՊՆ


Ժամը 06։00-ի դրությամբ, ադրբեջանական սադրանքի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ ծավալված տեղային մարտերը շարունակվում են։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։

Մինչ այդ, տարածած հաղորդագրությամ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ հուլիսի 28-ին` ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում:

Ընթանում են տեղային մարտեր:

«Իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա», -նշվում էր հաղորդագրության մեջ։