Նոր նախադեպ դատական համակարգում. ՀՀ դատարանների նախագահների 1/3-ը կին է

ՀՀ դատարանների նախագահների 1/3-ը կանայք են նշանակվել, ինչը դատական համակարգում նոր նախադեպ է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը:

«Վերջերս մարզային 4 դատարանում նշանակվեցին նախագահներ, որոնցից 3-ը կին է: Եթե դիտարկենք բոլոր դատարանները, ապա դրանց նախագահների թվակազմում կանայք 1/3-ն են:  Հատկապես առաջին ատյանում երբեք այդպիսի բան չի եղել:

Մենք նոր նախադեպ ենք ստեղծել՝ երիտասարդ կանանց նշանակել ենք այդ պատասխանատու պաշտոնում՝ փորձելով նրանց ունակություններն ու հմտությունները դատարանի բնականոն աշխատանքն ապահովելու գործում»,- նշեց Ջհանգիրյանը: