Հայաստանից Արցախ է տեղափոխվել 20, իսկ հակառակ ուղղությամբ՝ 23 մարդ. տեղեկատվական շտաբ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Հայաստանից Արցախ է տեղափոխվել 20, իսկ հակառակ ուղղությամբ՝ 23 մարդ։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Նրանք Հայաստան են տեղափոխվել ընտանիքների հետ վերամիավորվելու համար»,-նշվում է հաղորդագրության մեջ: