ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան

Օգոստոսի 9-10-ը Հայաստանում է գտնվելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը:

Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետի, արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ, ինչպես նաև այց ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակ։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։