Հրշեջները մեկուսացրել են Հացավանում բռնկված հրդեհը. այրվում է մոտ 20 հա խոտածածկույթ

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 12-ին, ժամը 15։45-ին ահազանգ է ստացել, որ Հացավան գյուղի գազալցակայանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 2» կանչի:

Ըստ նախարարության նախնական տվյալների՝ այրվում է մոտ 20 հա խոտածածկույթ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։52-ին։