Նիկոլ Փաշինյանը Լիբանանում հանդիպումներ կունենա Լիբանանի բարձրագույն ղեկավարության հետ

Նիկոլ Փաշինյանը Լիբանանում հանդիպումներ կունենա Լիբանանի բարձրագույն ղեկավարության հետ
Նիկոլ Փաշինյանը Լիբանանում հանդիպումներ կունենա Լիբանանի բարձրագույն ղեկավարության հետ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 20-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լիբանան:

Փոխանցում է վարչապետի խոսնակ Արման Եղոյանը՝ հավելելով, որ այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Լիբանանի բարձրագույն ղեկավարության ՝ նախագահ Միշել Աունի, վարչապետ Սաադ Հարիրիի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ։

«Նախատեսված են նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ, ինչպես նաև այցելություն Բեյրութի հայկական հոգևոր-մշակութային կենտրոններ, կրթական հաստատություններ»,- տեղեկացնում է Եղոյանը։