Անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպում են ունենում ԱԱԾ տնօրենի հետ․ Factor.am

Անհետ կորած զինծառայողների հարազատներն այս պահին հանդիպում են Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի հետ։ Մինչ այդ նրանք մոտ մեկ ժամ բողոքի ակցիա էին իրականացնում ԱԱԾ շենքի դիմաց, գրում է Factor.am-ը։

Այնուհետ ակցիայի մասնակիցները ներս մտան շենք՝ հայտարարելով՝ դուրս չեն գա, մինչև չհանդիպեն Աբազյանի հետ: 

«Ամեն անգամ մեզ խոստանում են՝ գնացեք, ամեն ինչ կանենք, բայց՝ անօգուտ: Վերջին անգամ ԱԱԾ-ից մեզ պատասխանել էին, որ մինչև ամսի 15-ը սպասեք, հաստատ պատասխան կունենանք, 4 օր անցել է՝ ոչ մի պատասխան չկա»,-ասաց հարազատներից մեկը։

Զինծառայողների հարազատները պատմում են, որ իրենք Արցախի ԱԻՊԾ-ի և Կարմիր խաչի հետ համատեղ մասնակցել են որոնողական աշխատանքներին: Որոնողական աշխատանքների արդյունքում 21 անհետ կորած զինվորներից միայն 9-ի մարմիններն են գտնվել, նրանցից 8-ն են նույնականացվել.  Մինչ ներս մտնելը հարազատները հայտնեցին՝ եթե Աբազյանի հետ հանդիպումից գոհ չմնան, կշարունակեն բողոքի ակցիան և չեն հեռանա ԱԱԾ-ից։