Արցախում կանցկացվի սոցիալական ձեռնարկատիրական շաբաթ

Օգոստոսի 28-ից Արցախում կանցկացվի սոցիալական ձեռնարկատիրական շաբաթ, տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Դասընթացների արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն նոր հմտություններ, իսկ սոցիալական ձեռնարկատիրական լավագույն բիզնես գաղափարները կֆինանսավորվեն։

Ծրագրին կմասնակցեն Արցախում բնակվող, ԱՀ քաղաքացիություն ունեցող 18-ից 49 տարեկան անձինք, ովքեր կլրացնեն դիմում-հայտը և կանցնեն բանավոր հարցազրույցի փուլը։