Ռուսաստանում բուժանձնակազմի կեսից ավելին չի ուզում ստանալ Covid-19-ի դեմ ռուսական պատվաստանյութը. «Ազատություն»

Ռուսաստանում բուժանձնակազմի կեսից ավելին չի ուզում ստանալ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը՝ առանց կլինիկական փորձարկումների բոլոր երեք փուլերն անցնելու։ Այս մասին տեղեկացնում է «Ազատությունը»։

«Բժշկի տեղեկատու» ծառայության անցկացրած հարցումների համաձայն, ավելի քան 3 հազար բժիշկներից միայն 24 տոկոսն է համաձայնել ստանալ այդ պատվաստանյութը։ 66 տոկոսը պնդել է, թե չի վստահում, քանի որ չունեն բավարար ապացույցներ դրա արդյունավետության վերաբերյալ, 48 տոկոսն էլ թերահավատորեն է վերաբերվում` փաստելով, որ այն ստեղծվել է ռեկորդային արագությամբ։

Պատվաստանյութի գրանցման մասին հայտարարել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, պնդելով, թե այն արդյունավետ է և ապահովում է անհրաժեշտ հակամարմիններ նոր կորոնավիրուսի դեմ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։