Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է «Քննարկումների ակումբ» նախագծին մասնակից երիտասարդների հետ

Օգոստոսի 23-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցության նախաձեռնած՝ «Քննարկումների ակումբ» նախագծին մասնակից երիտասարդների հետ։

Հանդիպմանն արծարծվել են արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, տարածաշրջանային գործընթացներին, պետականաշինությանն առնչվող տարբեր հարցեր, տեղի է ունեցել մտքերի փոխանակություն։

Նախարարը կարևորել է երիտասարդների հետ երկխոսության նման ձևաչափը՝  այն համարելով երկուստեք օգտակար։