Կյանքից հեռացավ ծիծաղի թագուհին. Վախճանվել է դերասանուհի Սվետլանա Գրիգորյանը

Կյանքից հեռացավ ծիծաղի թագուհին. Վախճանվել է դերասանուհի Սվետլանա Գրիգորյանը
Կյանքից հեռացավ ծիծաղի թագուհին. Վախճանվել է դերասանուհի Սվետլանա Գրիգորյանը

Հայաստանի թատերական գործիչների միությունը մեծ ցավով տեղեկացնում է, որ վախճանվել է հայ թատրոնի նշանավոր վարպետներից մեկը՝ ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի, կատակերգուների դպրոցի վերջին նշանավոր ներկայացուցիչ Սվետլանա Գրիգորյանը:

«Կյանքից հեռացավ կյանք ու ժպիտ պարգևողը, Ծիծաղի թագուհին, Մեր շատ սիրելի Սվետլանա Ռուբենովնան, որը 60  տարուց ավելի մարդկանց խինդ նվիրեց, ստեղծեց այնպիսի բեմատիպարներ, որոնք միշտ կմնան մեր բեմարվեստի պատմության մեջ: Սվետլանա Գրիգորյանի կյանքը թատրոնին անմնացորդ նվիրման վառ օրինակ էր, նրա համար թատրոնն ընտանիք էր, սեր էր, կյանք էր»,-ըստ հաղորդագրության ասել է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը:

Սվետլանա Գրիգորյան 83 տարեկան էր, թատերական ուղին սկսել էր 13 տարեկան հասակում: Անվանի եւ սիրված դերասանուհու բեմական ուղին ընդգրկել է գրեթե վեց տասնամյակ, խաղացել է հարյուրից ավել դերեր: Հանդիսացել է հեռուստաթատրոնի հիմնադիրներից մեկը: 

Վաթսուն տարիների բեմական բուռն գործունեության արդյունքում, խաղացել եւ կերտել է հայտնի ` Ռոզը՝ «Տաքսի-տաքսի», Սիմա՝ «Մի քաղաք կա Վոլգայի վրա», Մարիետա՝ «Բայադերա», Կոլոմբինա՝ «Վենետիկյան երկվորյակներ», Լիքսենա՝ «Պարերի ուսուցիչը», Նունուֆար՝ «Հին հիվանդություն», Մարթա՝ «Ատամնաբույժն արևելյան», Ժաննա՝ «Ռոզ Մարի», Նատա՝ «Սոֆիկի սխալը», Դիաննա՝ «Այլոց համար հիմար, իրեն համար խելոք», Ռոզալյա՝ «Չանիտայի համբույրը», և այլ հանդիսատեսին սիրելի ու հարազատ դարձած կերպարներ:

© Medialab.am

http://www.youtube.com/watch?v=AUEBGxCRvUI