Գոռ Աբրահամյանը՝ Գյումրիում տեղի ունեցած կացնով հարձակման մասին

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում էր տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է մի քաղաքացի կացինով հարձակվում ավտոմեքենայից դուրս եկած և իրեն մոտեցող մեկ այլ քաղաքացու վրա։ Դ

եպքը տեղի է ունեցել Գյումրիում։ Նախատապտրաստված նյութերի հիման վրա դեպքի առթիվ 26.08.2021թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Օգոստոսի 27-ի գիշերը առերույթ սպանության փորձ կատարելու կասկածանքով վերոնշյալ անձը ձերբակալվել է»։

Հիշեցնենք, որ Գյումրու Վազգեն Սարգսյան փողոցում կացնով հարձակվել են «Գյումրին կռնա» շարժման անդամ, դասախոս, հասարակական գործիչ Արմեն Ներսիսյանի վրա, հետեւանքում վնասվել է վերջինիս ձեռքը։