Քաբուլում Թուրքմենստանի դեսպանատան մոտ պայթուցիկ սարքով պակիստանցիներ են ձերբակալվել

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում Թուրքմենիայի դեսպանատան մոտակայքում ձերբակալվել են Պակիստանի քաղաքացիներ, ում մոտ պայթուցիկ սարք է հայտնաբերվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Hindustan Times-ը:

«Հավաստի տեղեկություններով՝ Քաբուլի օդանավակայանում օգոստոսի 26-ի ահաբեկչությունից հետո թալիբները Թուրքմենստանի դեսպանության մոտակայքում ձերբակալել են ինքնաշեն պայթուցիկ սարքով Պակիստանի երկու քաղաքացու»,- հայտնել է լրատվամիջոցը:

Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: