ԲՀԿ ընտրական ցուցակը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը. «Ազատություն»

ԲՀԿ ընտրական ցուցակը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը. «Ազատություն»
ԲՀԿ ընտրական ցուցակը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը. «Ազատություն»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը արտահերթ խորհրդարանական ընտրություններում գլխավորելու է կուսակցության և «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է ինքը՝ Ծառուկյանը՝  պատասխանելով լրագրողների հարցերին:

«Այո, ես եմ գլխավորելու, ցուցակն էլ կազմելու եմ, դեռ մտածում եմ՝ ոնց կազմեմ, ոնց անեմ, որ փոփոխություններ լինեն»,- ասել է Ծառուկյանը:

Թե ովքեր են ընդգրկված լինելու ցուցակում և ինչ սկզբունքով են այն կազմելու՝ այդ կապակցությամբ Ծառուկյանն ասել է. «Ամեն ինչն էլ ուշադրություն եմ դարձնելու»: