Անկախության օրվա կապակցությամբ Երևան-Գյումրի-Երևան ուղղությունում լրացուցիչ կաշխատեն արագընթաց էլեկտրանացքներ

Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ և Երևան-Գյումրի-Երևան ուղղությունով ուղևորափոխադրումների գործընթացն ապահովելու նպատակով սեպտեմբերի 20-21-ին կկատարվեն արագընթաց էլեկտրագնացքների ուղերթներ:Երևանից արագընթաց էլեկտրագնացքները մեկնելու են 09:15, Գյումրիից՝ 19:35-ին:

Երևան-Գյումրի-Երևան մերձքաղաքային էլեկտրագնացների չվացուցակները մնում են անփոփոխ: