«Որևէ օդիոզ դեմք, որևէ գործարար, ով տանիք է փնտրելու իր համար, չի լինելու մեր ցուցակում». Ալեն Սիմոնյան. «Tert»

«Իմ Քայլը» դաշինքի ցուցակում չեն լինելու այն մարդիկ, ում մասին շրջանառվում են լուրեր, և դրանք ձեզ անհանգստացնում են»:

Այս մասին «Tert.am»-ի փոխանցմամբ այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: 

«Նշվել է, որ ՀՀԿ խմբակցությունից լինելու է 2-3 մարդ, ովքեր ներկայացնում են համայնք և չեն հանդիսանում ՀՀԿ անդամ, և որևէ օդիոզ դեմք, որևէ գործարար, ով տանիք է փնտրելու իր համար, չի լինելու և չկա մեր ցուցակում»,-ասել է Սիմոնյանը:

Նա նշել է, որ իրենց ցուցակը բաղկացած է լինելու հանրությանը հայտնի մարդկանցով, քաղաքական թիմով, նրանցով, ովքեր փողոց են փակել և ոչ միայն հեղափոխության ժամանակ, այլև ընդհանրապես այս տարիներին աչքի են ընկել ակտիվությամբ և հանրությանը հուզող տարբեր հարցեր են բարձրացել: