Մեկնարկել է Չեխիայի ԱԳ նախարար Յակուբ Կուլհանեկի պաշտոնական այցը Երևան: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, ՀՀ ԱԳ նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Կուլհանեկը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի համատեղ մամուլի համար հայտարարություն: Այցի շրջանակներում Չեխիայի արտաքին գործերի նախարարին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։