Տղա՞, թե՞ աղջիկ․ վիճակագրությունը հուսադրող չէ

Տղա՞, թե՞ աղջիկ․ վիճակագրությունը հուսադրող չէ
Տղա՞, թե՞ աղջիկ․ վիճակագրությունը հուսադրող չէ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 16-22-ը Երևան քաղաքում ծնվել է 427 երեխա՝ 241 տղա և 186 աղջիկ:

Սա մտահոգիչ ցուցանիշ է, եթե հաշվի առնենո, որ Հայաստանում լրջագույն խնդիր է սելեկտիվ աբորտները։ Ընտանիքները նախընտրում են տղա երեխաներին աղջիկներից։ Վերջին տարիներին տարբեր կառույցներ տարբեր միջոցառումներ են իրականացրել, որոնք միտված էին հավասարակշռելու իրավիճակը, սակայն նորածին տղա եւ աղջիկ երեխաների վիճակագրության նման տարբերությունը խոսում է այն մասին, որ խնդիրը դեռեւս լուծում չի ստացել։