Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։
«Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սալոմե Զուրաբիշվիլիին նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ և վստահություն հայտնել, որ Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված բարեկամական ու գործընկերային հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ»,-նշված է հաղորդագրության մեջ: