ԱՄՆ դեսպանության մանրամասները՝ օդային ճանապարհով Եվրոպայից ԱՄՆ ուղեւորվել ցանկացողների համար

ինքնաթիռ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են․

«Պլանավորո՞ւմ եք նոյեմբերի 8-ից հետո օդային ճանապարհով Եվրոպայից ուղևորվել ԱՄՆ զբոսաշրջության նպատակով։

Ոչ ներգաղթային վիզայով կամ առանց վիզայի ԱՄՆ մուտք գործելու իրավասություն ունեցող օտարերկրացիները ԱՄՆ մուտք գործելիս պարտավոր են հետևել Հիվանդությունների վերահսկման ԱՄՆ կենտրոնների պահանջներին, ներկայացնել լիարժեք պատվաստված լինելու մասին հաստատում և չվերթին նախորդող երեք օրերի ընթացքում հանձնած թեստի բացասական արդյունք»։