ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին անվտանգության նախազգուշացում է ուղարկել.Factor

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը երեկ՝ նոյեմբերի 19-ին, էլեկտրոնային փոստով քաղաքացիներին անվտանգության նախազգուշացում է ուղարկել։

Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը:

Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Էլիսոն Թահմիզյանը։ «Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը երեկ էլեկտրոնային փոստով քաղաքացիներին անվտանգության նախազգուշացում է ուղարկել։

Դա հատուկ ահազանգ է՝ կապված Գորիս-Կապան ավտոճանապարհի հետ, որը ադրբեջանցիները գրավել և անցակետեր են տեղադրել։ Այն կայքերում տեղ գտած սովորական գրառում չէ։ Հոկտեմբերի 4-ին քաղաքացիներին արդեն ասվել է․ «Մի՛ մեկնեք Հայաստան»։