Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մինսկ

Էկոնոմիկայի նախարար, հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ նոյեմբերի 24-ին, կմեկնի Մինսկ՝ մասնակցելու հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստին։

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ նիստի շրջանակում նախատեսվում են Վահան Քերոբյանի հանդիպումները Բելառուսի անտառային տնտեսության, արդյունաբերության, գյուղատնտեսության և պարենի նախարարների, Գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեի նախագահի հետ, ինչպես նաեւ կիրականացվեն այցեր Բելառուսի տարբեր ընկերություններ։Պատվիրակության կազմում են նաև գործարարներ, որոնք նոյեմբերի 26-ին կմասնակցեն հայ-բելառուսական գործարար համաժողովին։

Միջոցառման շրջանակում տեղի կունենան «կլոր սեղան» քննարկումներ եւ կանցկացվեն B2B հանդիպումներ։