ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ընտրեց Եղիշե Սողոմոնյանին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սողոմոնյանի թեկնածությունն առաջարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Եղիշե Սողոմոնյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 68 պատգամավոր, դեմ՝ 24-ը: Քվեարկությանը մասնակցել էր 92 պատգամավոր: