«Մայր Հայաստան» խմբակցությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տիգրան Ավինյանի

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ քաղաքապետ Տիգրան Ավինյանի։ Այս մասին տեղեկանում ենք խմբակցության տարածած հաղորդագրությունից,որը ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի՛ քաղաքացիներ, «Մայր Հայաստան» խմբակցության որոշմամբ Սամվել Հակոբյանը (Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ) դատական հայց է ներկայացրել Տիգրան Ավինյանի դեմ: Բանն այն է, որ քաղաքապետի լիազորությունների ստանձնման ավագանու նիստը քվորում չի ունեցել, ինչը հակասում է օրենսդրական պահանջներին:

Սույն գործով Վարչական դատարանում կայանալիք նախնական դատական նիստը տեղի կունենա մարտի 5-ին, ժամը 11-ին, ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրի շենքում (ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23, 1-ին հարկ, թիվ 1 նիստերի դահլիճ)»: