Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ իբր Հայաստանի կողմից իրենց տրամադրված ականապատ դաշտերի քարտեզներն այնքան էլ ճշգրիտ չեն։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Այս մասին հայտնում է Sputnik Արմենիա-ն:
«Հայաստանի տրամադրած ականների քարտեզների ճշգրտությունը շատ ցածր է։ Տրամադրված նոր քարտեզները վերլուծվում են մասնագետների կողմից։ Այդ ամենը ժամանակ է պահանջում»,- ասել է Բայրամովը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4–ին Ադրբեջանը Հայաստանին փոխանցեց 10 զինծառայողի, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ։ Հայկական կողմն իր հերթին ականապատ տարածքների քարտեզներ է փոխանցել Բաքվին։