Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը Տաշքենդում ընթացող Աշխարհի առաջնությունում փոքր ոսկե մեդալ նվաճեց։
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ Կարապետյանը գլխավերևում պահեց 167 կգ, երկրորդ մոտեցմամբ` 172 կգ, իսկ երրորդ մոտեցմամբ՝ 175 կգ ծանրաձողը՝ արժանանալով փոքր ոսկուն:
Հրում վարժությունը Կարապետյանը ձախողեց՝ չկարողանալով բարձրացնել 196 կգ կշռող ծանրաձողը. նա վնասվածք ստացավ:
Վաղը Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ: 96 կգ քաշում կմրցեն Դավիթ Հովհաննիսյանը և Հակոբ Մկրտչյանը՝ համապատասխանաբար B և A ենթախմբերում: