Նախատեսվում է հանդիպում Ջեյք Սալիվանի և Արմեն Գրիգորյանի միջև

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այս օրերին գտնվում է Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում։ Այսօր Սպիտակ տանը նախատեսվում է հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Արմեն Գրիգորյանի միջև:

Այդ մասին հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդից։