Հայրենիք վերադարձած ռազմագերիներից երկուսը գյումրեցի են.Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայրենադարձված 10 ռազմագերիներից Գալստյան Հրաչիկը եւ Պետրոսյան Սեւակը Գյումրիից են։ Նրանք վերադարձվել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։

Լիահույս եմ, որ հաջորդ խմբով հայրենիք կվերադառնան նաեւ Խծաբերդում գերեվարված մեր եղբայրները»: