Դանիել Բալայանն ազատվել է ռազմական ավիացիոն համալսարանի պետի պաշտոնից

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Դանիել Բալայանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետի պաշտոնից:

Նշենք, որ Դանիել Բալայանը ռազմական ավիացիոն համալսարանի պետի պաշտոնը զբաղեցնում էր 1993 թվականից։