«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության նամակը` եվրոպական դիվանագիտական ներկայացուցչություններին

«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության  նամակը` եվրոպական դիվանագիտական ներկայացուցչություններին
«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության նամակը` եվրոպական դիվանագիտական ներկայացուցչություններին

«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը»քաղաքացիական նախաձեռնությունը նամակ է հղել Հայաստանում եվրոպական դիվանագիտական ներկայացուցչություններին` ուշադրություն հրավիրելով եւ բարձրացնելով հրատապ հարցեր: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

Նամակ ՀՀ-ում եվրոպական դիվանագիտական ներկայացուցչություններին

Եվրոպայի խորհրդի գրասենյակ Պրն. Օլեքսանդր Պավլյուկ,

գրասենյակի ղեկավար Եվրոպական միության պատվիրակություն Ն.Գ. պրն. Տրայան Հրիսթեա,

դեսպան, պատվիրակության ղեկավար Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն Ն.Գ. պրն. Ռայներ Մորել,

արտակարգ և լիազոր դեսպան Իտալիայի Հանրապետության դեսպանություն Ն.Գ. պրն. Ջովաննի Ռիչուլլի,

արտակարգ և լիազոր դեսպան Լեհաստանի Հանրապետության դեսպանություն Ն.Գ. պրն. Զդիսլավ Ռաչինսկի,

արտակարգ և լիազոր դեսպան Լիտվայի Հանրապետության դեսպանություն Ն.Գ. պրն. Էրիկաս Պետրիկաս,

արտակարգ և լիազոր դեսպան Հունաստանի Հանրապետության դեսպանություն Ն.Գ. պրն. Իոաննիս Տայիս,

արտակարգ և լիազոր դեսպան Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանություն Ն.Գ. տկն. Քեթրին Ջեյն Լիչ,

արտակարգ և լիազոր դեսպաններ Շվեդիայի Թագավորության դեսպանություն Ն.Գ. տկն. Դիանա Յանսե,

արտակարգ և լիազոր դեսպան Շվեյցարիայի դեսպանություն Ն.Գ. պրն. Լուկաս Գասսեր,

արտակարգ և լիազոր դեսպան Ռումինիայի դեսպանություն Ն.Գ. պրն. Սորին Վասիլե,

արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանսիայի Հանրապետության դեսպանություն Ն.Գ. պրն. Անրի Ռենո,

արտակարգ և լիազոր դեսպան Պրն. Թիմոթի Դեյվիդ Սթրայթ,

պատվավոր հյուպատոս Նորվեգիայի թագավորություն, Ֆինլանդիա

Պատճենը՝ լրատվամիջոցներին 17.06.2014

Մեծարգո դեսպաններ,

Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը քաղաքացիական նախաձեռնության անունից ձեր ուշադրությունն ենք հրավիրում առ այն, որ ՀՀ կառավարությունը փորձում է խախտել 21.10.2008թ-ին ԱԺ-ի կողմից վավերացված Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան (Գրանադա, 3.10.1985): Մասնավորապես, խախտվում է վերոնշյալ կոնվենցիայի 5-րդ հոդվածը, որի համաձայն. “Յուրաքանչյուր կողմ պարտավորվում է արգելել պահպանվող որևէ հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը, բացի այն դեպքի, երբ այդպիսի հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել…”: Աֆրիկյանների ակումբի շենքը 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի եզակի պահպանված կառույցներից է, որը ներառված է պետության կողմից պահպանվող պատմամշակութային հուշարձանների ցանկում: ՀՀ կառավարության 7.10.2004թ N 1616-Ն որոշման հավելված 2-ի համաձայն շենքը ենթակա էր տեղափոխման:

Սակայն վերոնշյալ կոնվենցիան վավերացնելուց հետո ՀՀ Սահմանադրության հոդված 6-ից ելնելով՝ Կառավարության այս որոշումը ուժը կորցրած է համարվում: Մենք խիստ մտահոգված ենք այն փաստով, որ 2011թ-ից ի վեր ՀՀ կառավարությունը, մասնավորապես Մշակույթի նախարարությունը, շարունակաբար արհամարհում է ՀՀ միջազգային պարտավորություններին հետևելու՝ իր վերոնշյալ որոշումը անվավեր ճանաչելու և հուշարձանի պահպանությունն ու վերականգնումն իրականացնելու մեր պահանջները:

Ավելին, 2014թ. հունիսի 9-ից սկսած կառուցապատող կազմակերպությունը սկսել է շենքի ապամոնտաժումը:

Մի քանի տասնյակ քաղաքացիների, մասնագետների և լրատվամիջոցների ջանքերով առայժմ հնարավոր է եղել կանխել հուշարձանի ապամոնտաժումը: Սակայն վտանգ կա, որ ցանկացած պահի ապամոնտաժման աշխատանքները կարող են վերսկսվել:

Մենք աշխատում ենք մի քանի ուղղություններով՝ իրավական գործընթաց, հանրության իրազեկում և մոբիլիզացում, շենքի մոտ շուրջօրյա հերթապահություն և այլ գործողություններ:

Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը քաղաքացիական նախաձեռնության մեջ ներգրավված են ակտիվիստներ, մասնագետներ, լրատվամիջոցներ ու ՀԿ-ներ, որոնք շարունակաբար մասնակցել են մի շարք մշակութային, բնապահպանական, հանրային տարածքի, մարդու իրավունքների պաշտպանության նախաձեռնությունների, մասնավորապես՝ Մաշտոցի պուրակի քաղաքացիական պայքարը, Պահպանենք Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունները, Վճարում ենք 100 դրամ նախաձեռնությունը և այլն: Մենք ձեզ կոչ ենք անում հանդես գալ որպես Գրանադայի կոնվենցիայի երաշխավորներ, մանրամասն ծանոթանալ իրավիճակին և արձագանքել: Արձագանքները կարող են լինել աջակցող հայտարարությունների ու մեդիա միջամտությունների, բանակցությունների, հանրային քաղաքական ճնշման տեսքով և այլ միջոցներով: Կանխավ շնորհակալ ենք խնդրին ընթացք տալու համար և ակնկալում ենք ձեր շուտափույթ արձագանքը:

Հարգանքով՝

Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը քաղաքացիական նախաձեռնություն 

© Medialab.am