Համերգ՝ նվիրված Առնո Բաբաջանյանին

Համերգ՝ նվիրված Առնո Բաբաջանյանին
Համերգ՝ նվիրված Առնո Բաբաջանյանին

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Առնո Բաբաջանյան» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ՝  2019 թ. փետրվարի 22-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Առնո Բաբաջանյանին նվիրված համերգ: 

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ հանդես կգան ՀՀ և ՌԴ  ճանաչված անհատ կատարողներ Նիկոլայ Ռյաբուխան, Սիլվա Հակոբյանը, Արսեն Ստեփանյանը, Կարինե Ասիրյանը, Սոնա Ռուբինյանը, Արթուր Աղաջանովը, Ինգա և Անուշ Արշակյանները, Սոնա Շահգելդյանը և այլք:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյան:              

Ծրագրում կհնչեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։