ԵՄ հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին եվրոպացի գործիչը հայտնել է թվիթերյան գրառմամբ։

Նա նաև տեղեկացրել է, որ իր հետ տարածաշրջան կայցելեն եվրոպացի այլ պաշտոնյաներ, մասնավորապես, ֆրանսիացի դիվանագետներ, այդ թվում՝ Կիպրոսում և Ուկրաինայում Ֆրանսիայի նախկին դեսպան Իզաբել Դյումոնը։

«Մենք անհամբեր սպասում ենք բովանդակալից հանդիպումների Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ առաջիկա օրերին»,- գրել է Կլաարը։