Իրավիճակը՝ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ապարանի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Արագածի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Սպիտակի (ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Սիսիանի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Աբովյանի (Երևան-Սևան, Երևան-Գառնի ճանապարհահատվածների ասֆալտբետոնե ծածկը բաց է), Հրազդանի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Գավառի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Ճամբարակի (ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Մարտունիի (Մարտունի-Գավառ, Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածների ասֆալտբետոնե ծածկը բաց է), Վարդենիսի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Թումանյանի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Թալինի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Անիի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Արթիկի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Աշոցքի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Եղեգնաձորի (ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն) տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վանաձոր-Դիլիջան (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) ավտոճանապարհին, Տիգրանաշենի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Սարավանի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) և Ստեփանավանի (ասֆալտբետոնե ծածկը բաց է) ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ 

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։