Վարչապետը Սպահանի նահանգապետ Աբբաս Ռեզայիի ուղեկցությամբ այցելել է քաղաքի Նաղշ-Է Ջահան կենտրոնական հրապարակ, որտեղ տեղակայված են հոգևոր և մշակութային տարբեր կառույցներ:
Աշխատանքային ճաշի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարևորել է Իրանի նահանգների և Հայաստանի մարզերի միջև համագործակցությունը, ինչին հատկապես կնպաստեն փոխադարձ այցելությունները, բարեկամական կապերի ստեղծումը, գործնական քայլերի իրականացումը:
Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։



















