Բանակի օրվա առթիվ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր, Կառավարության անդամների և բարձրաստիճան այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի Հանրապետության վարչապետի անունից ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Այդ մասին հայտնում են Կառավարությունից։