ԱՄՆ-ում 104 տարեկանում մահացել է Հայոց ցեղասպանությունից փրկված և Ռուզվելտին լուսանկարած Արթին Հայկը

ԱՄՆ-ի Միլուոքի քաղաքի հայտնի լուսանկարիչ, Հայոց ցեղասպանությունից փրկված Արթին Հայկը 104 տարեկանում մահացել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Milwaukee Journal Sentinel-ը տեղեկացնում է, որ նա մահացել է տարեցների կենտրոնում:

Նա իր աշխատանքային գործունեության ընթացքում լուսանկարել է բազմաթիվ նշանավոր դեմքերի, գործիչների, մասնավորապես, ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին:

Արթին Հայկը 105 տարեկան կդառնար օգոստոսին:

Նա ունի չորս աղջիկ, ինը թոռ, 17 ծոռ եւ ծոռնուհի: