Ո՞ր մարզում է Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել ամենաշատ ձայները

Հունիսի 20-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում, ըստ ԿԸՀ նախնական տվյալների, Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» ամենաշատ ձայներ ստացել է սահմանամերձ Տավուշի մարզում՝ 67.9 տոկոս։ Ձայների բաշխվածությունը ներկայացնում ենք ստորեւ։

Տավուշ 67.9 %

Գեղարքունիք 66.26 %

Շիրակ 65.11 %

Արմավիր 63.35 %

Արագածոտն 62.97 %

Լոռի 60.5 %

Արարատ 59.97 %

Վայոց Ձոր 58.53 %

Սյունիք 53.66 %

Կոտայք 52.6 %

Երեւան 42.31 %

Հիշեցնենք, որ քիչ առաջ, ԿԸՀ-ն ամփոփեց ընտրությունների նախնական արդյունքները. ՔՊ-ն ստացել է 53.92, «Հայաստան» դաշինքը՝ 21.04, «Պատիվ ունեմ»-ը՝ 5.23 %։