Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի. հարուցվել է քրեական գործ․ ՔԿ

Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 34-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:  

2022թ. փետրվարի 14-ին՝ ժամը 22:20-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ իր եղբայրը՝ ծնված 1987թ., տանից դուրս է եկել և նրա վերաբերյալ որևէ տեղեկություն չկա:

       ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջորդ օրը՝ ժամը 11:00-ին, Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերել է հիշյալ տղամարդու դին: 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

       Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

 Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այդ մասին հայտնում են ՔԿ-ից։