Վերցրեք ամեն ինչ ձեր ձեռքը. Պուտինը՝ ուկրաինացի զինվորականներին. Տեսանյութ

Այսօր Անվտանգության խորհրդի նիստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է Ուկրաինայի ռազմական ուժերում զինծառայողներին.

«Թույլ մի տվեք նեոնացիստներին և բանդերականներին օգտագործել ձեր երեխաներին, կանանց ու ծեունիներին որպես կենդանի վահան: Վերցրեք ամեն ինչ ձեր ձեռքը: Մենք միասին կարծես շատ հեշտ կպայմանավորվենք, քան այդ թմրամոլների ու նեոնացիստների խմբի հետ, որը նստել է Կիևում ու պատանդ վերցրել ուկրաինական ամբողջ ժողովրդին»: