Փրկարարներն ավտոտնակից հեռացրել են մոտ 2 տոննա ջուր

Փետրվարի 26-ին, ժամը 07:38-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի տներից մեկին կից ավտոտնակում ջրի խողովակը վնասվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ավտոտնակից հեռացրել են մոտ 2 տոննա ջուր: