Արցախի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել

Մարտի 10-ին Արցախի խորհրդարանը հրավիրել է արտահերթ նիստ։ Օրակարգում Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն էր՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և համապատասխան կառույցներին դիմելու մասին» խորագրով։

Հայտարարության տեքստը ներկայացրել է պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։ Օրակարգային հարցը քննարկվել էր գլխադասային հանձնաժողովի նիստում և դրական եզրակացությամբ ներկայացվել է արտահերթ նիստի քննարկմանը։

Մտքերի փոխանակությամբ հանդես է եկել պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը,ով հրավիրված էր արտահերթ նիստին, տեղեկացրել է, որ Եվրոպական Միության խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է բանաձև՝ «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին», որտեղ  խստորեն դատապարտում է Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը ՝ջնջելու և ժխտելու հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում։

Հաջորդիվ խորհրդարանը 32 կողմ ձայնով ընդունել է հայտարարությունը։

Այդ մասին հայտնում են ԱՀ ԱԺ-ից։