«Նաեւ արցախյան խնդրի մասին». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ, ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նաեւ Արցախյան խնդրի մասին…

Իլհամը 5 կետն ու «Զանգեզուրյան միջանցքի» գծագիրը ձեռքը վազում է Անկարա՝ իմանալով որ Հայաստանի պատվիրակությունը Անթալիայում է լինելու, այդպես թե այնպես գոնե ոտքի վրա հայ-թուրքական զրույց է լինելու, այդ պրոցեսի քավոր Լավրովն էլ կողքից, որպեսզի մեծ քարդաշը հայկական կողմի դեմը դնի։

4 ժամ պայմանավորվում են ու Էրդողանը «այո» է ասում…Ռուսական կողմի հետ ստրատեգիական նախաձեռնությունների շահը սրտում Չավուշօղլուն հավանաբար մի բերան ասած կլինի, Արարատ Միրզոյանն էլ’ ակնհայտ մերժած, որից հետո թուրքական հեռուստաեթերում աղավաղում են մեր նախարարի անունը…

Երբ արդեն հայկական պատվիրակությունը Երևան էր վերադարձել, Չավուշօղլուն ֆորումի փակման ժամանակ ասում է, որ հայ-ադրբեջանական բանակցություններում երրորդ կողմ չպետք է լինի’ փորձելով բիրիկով ֆուկ անել Մինսկի խմբին փաթեթով, իսկ Ռուսաստանին էքսկլյուզիվ…

Նպատակն էր, որ թուլացած Հայաստանը Ալիեւի ասած «աձին նա աձին» նստի Ադրբեջանի առաջ, ընդունի 5 կետն ու կապիտուլյացիան։Երևանը դիմում է Մինսկի խմբին’ հայտնի օրակարգով բանակցությունների թեմայով’ հասկացնելով, որ ոչ 5 կետն է ճանաչում, ոչ էլ լսել է Չավուշօղլուի «հորդորը»…

Ասել եմ եւ կասեմ’ Մինսկի խմբի ֆորմալ գոյությունը Մոսկվային էլ է պետք։ Այն ինչ պետք է մերժել Անկարային ու Բաքվին, նա կողմ է լինելու, որ Երևանն օգտագործի այդ ֆորմատը, որպեսզի ինքը առերես չլինի Բաքվի ու Անկարայի առաջ։ Սա Երեւանը պետք է միշտ հիշի։

Մինսկի խմբի ներգրավվածության առումով Մոսկվայի կարմիր գիծն այն է, որ հանկարծ իր գծած «անվտանգային ճարտարապետությունը» փլուզվի։ Հենց նման նշան նկատի, Մոսկվան Մինսկի խմբի դեմ էլ օգտագործելու է Բաքվին ու Անկարային։ Սա էլ Երեւանը պետք է անգիր հիշի։

Դեհ, իսկ ադրբեջանական 5 կետը հայկական օրակարգ բերողներին բառ չեմ գտնում որ ասեմ…Չգիտեմ էլ’ դա անուղեղության, թե պայմանավորվածության արդյունք է…»: