Էրդողանն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Մարտի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, գրում է Ermenihaber.am-ը։

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության հայտարարության համաձայն՝ հեռախոսազրույցի ժամանակ խոսվել է Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների մասին:

Էրդողանն ընդգծել է, որ իրենք «ջանքեր» են գործադրում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղություն և մնայուն հրադադար հաստատելու համար: Ըստ Էրդողանի՝ պատերազմի շարունակականությունը ոչ մեկին ձեռնտու չէ:

Թուրքիայի ղեկավարը նաև նշել է, որ Անկարան կշարունակի քայլեր ձեռնարկել ՌԴ-ի ու Ուկրաինայի ղեկավարների հանդիպումն իրականացնելու համար: Խոսվել է նաև հումանիտար միջանցքների մասին: